Նորություններ
Լրահոս
Ակնային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ. քննարկում Կոտայքի մարզպետարանում
17.06.2022
Օրերս կայացել է հանդիպում Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ) հետ:
Հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը ներկայացրել է մարզում ակնային հիվանդությունները վաղ հայտնաբերելու և ժամանակին բուժելու նպատակով իրականացվելիք ծրագրի մանրամասները, որի շրջանակներում մարզի ակնաբուժներին ցուցադրվել է նաև հիմնադրամի կողմից տրամադրված ակնաբուժական հետազոտական նորագույն սարքավորման գործածությունը:
Կառույցների միջև քննարկվել է մարզի ակնաբուժական կաբինետների կարիքների գնահատման արդյունքում անհրաժեշտ սարքավորումների վերազինման ծրագրի իրականացման ուղղությամբ հարցեր:
Առաջիկայում ազգաբնակչությանը կներկայացվի «Լույս հայի աչքերին» ծրագրի իրականացման ժամանակացույցը: