Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի նիստ

15.06.2022

 Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել հանձնաժողովի նիստ։

 Ամփոփվել են 2021 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2022 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր։

 Մարզպետին զեկուցվել է, որ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների։

 Այս հարցում մարզպետը կարևորել է համայնքների հետ ամենօրյա և համակարգված աշխատանքը՝ զորակոչը պատշաճ իրականացնելու համար։

 Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը։

 Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50