Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստին

15.06.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստին, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, կանոնակարգող խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:

Նիստին մասնակցել են կանոնակարգող խորհրդի անդամներ` ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահը, ՀՀ մարզպետներ, համապատասխան գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

!!Նիստի ընթացքում քննարկվել են՝

✔Ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքները
✔ՋՕԸ-երի ընթացիկ գործունեությունը
✔ՋՕԸ-երի գործունեության արդյունավետության բարձրացման և միասնական քաղաքականություն վարելու նպատակով՝ իրավական ակտերի (ՋՕԸ-երի կառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումները, կարգերը, կանոնադրությունը, հրամանները և այլն), պայմանագրերի (աշխատանքային և այլ) օրինակելի ձևերի մշակման վերաբերյալ հարցերը։

 Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը նշել է, որ 2022 թ.-ի ոռոգման ջրամատակարարման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից ավարտին են մոտենում գարնան նախապատրաստական աշխատանքների իրականացումը։

 ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի կողմից առաջարկ է եղել օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջները ապահովելու նպատակով՝ մշակել և ՋՕԸ-երին ներկայացնել անհրաժեշտ իրավական ակտերի և փաստաթղթերի օրինակելի ձևերը և չափորոշիչները՝ ՋՕԸ-երի կառավարման մարմիններում հետագա գործունեության ընթացքում դրանցով առաջնորդվելու համար։

 Նիստում քննարկվել են նաև ՋՕԸ-ների 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընկերությունների աշխատանքի և այլ կազմակերպչական հարցեր, ինչպես նաև տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Աղբյուրը՝ ՏԿԵՆ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50