Նորություններ
Լրահոս
Համաժողով՝ ուղղված Կոտայքի մարզի դպրոցների ենթակառուցվածքների վերականգնման համար աջակցություն ստանալուն
10.06.2022
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը իր տեխնիկական գործընկերոջ՝ ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում նախաձեռնել և կազմակերպել էր նվիրատուների և համախոհների համաժողով՝ Կոտայքի դպրոցների ենթակառուցվածքների վերականգնման համար աջակցություն ստանալու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, վարչության մասնագետներ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում հանարավորություն է ընձեռնվել միավորել ուժերը դպրոցների ենթակառուցվածքների վերանորոգման համար, որպեսզի 2022 թվականին Կոտայքը, որտեղ ներկայում ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով, անցում կատարի «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի ձեռքբերումները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև ծավալվել է քննարկում ծրագրի վերաբերյալ: