Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը մասնակցել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված ֆորումին
08.06.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպված ֆորումին, որը նվիրված էր Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան:
Ֆորումի ընթացքում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շահագրգիռ քննարկումներ են ծավալել ոլորտի խնդիրների, դրանց լուծման ճանապարհների և առաջիկա զարգացումների շուրջ։