Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզում գործող միասնական տրանսպորտի սակագնի բարձրացման խնդիրը՝ մարզպետարանի օրակարգում

01.06.2022

 Կոտայքի մարզպետարանի և մարզպետ Ահարոն Սահակյանի նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում է կազմակերպվել և իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:

 Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ քաղաքացիները դիմել էին մարզպետին և ներկայացրել իրենց դժգոհությունը:
Բավականին արդյունավետ քննարկում էր. քաղաքացիները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական խնդիրների հետ:

 «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ ղեկավար Արթուր Դալլաքյանն ու ՏԿԵՆ ներկայացուցիչ Խաչիկ Սողոմոնյանը պարզաբանեցին մրցույթի անցկացման կարգը և պատասխանեցին քաղաքացիների հարցերին:

 Բարձրաձայնված շատ հարցեր առաջիկա մի քանի օրերի ընթացքում կպարզաբանվեն «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի կողմից և լուծումներ կստանան:

 Նախանշվեցին և գույքագրվեցին սակագնի վերանայմանն ուղղված առաջարկությունները, որոնք բազմակողմանի կուսումնասիրվեն և հաջորդ հանդիպմանը առանցքային քննարկման նյութ կդառնան:

 «Մինչ այդ, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել և վստահեցնել մեր քաղաքացիներին, որ յուրաքանչյուր խնդիր, այդ թվում նաև տրանսպորտի սակագնի հետ կապված խնդիրը, գտնվում է մարզպետարանի և անձամբ իմ անմիջական ուշադրության կենտրոնում և մեր ամենօրյա աշխատանքով պետք է անենք առավելագույնը, որ Կոտայքի մարզում մեր քաղաքացիների համար չլուծված խնդիրներ չմնան:

 Համենայն դեպս, այս խնդրի լուծմանն ուղղված տարբերակները պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար և առաջին հերթին՝ մեր քաղաքացիների»,- հանդիպման ավարտին ընդգծել է մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50