Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ
01.06.2022
Այսօր հունիսի 1-ն է՝ երեխաների պաշտպանության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ մեր երեխաներին՝ մաղթելով անհոգ, անցավ ու երջանիկ մանկություն:
Սիրելի՛ երեխաներ,
թող ձեր կյանքը լինի նույնքան լուսավոր, որքան ձեր երազանքներն են, իսկ մենք՝ մեծերս, ամեն ինչ պետք է անենք, որ ձեր երազանքներն իրականություն դառնան, որ ձեր ամեն օրը տոն լինի ու ձեր մանկությունը վայելեք խաղաղ երկնքի ներքո:
Մենք՝ մեծերս, ձեզանից սովորելու շատ բան ունենք՝ մաքրություն, անկեղծություն, անմիջականություն և լավատեսություն:
Սիրելի՛ երեխաներ,
ևս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում, որպեսզի մշտապես շրջապատված լինեք սիրով, ջերմությամբ և ամենակարևորը, լինեք առողջ ու հաջողակ:
Շնորհավոր հունիսի 1: