Նորություններ
Լրահոս
Չարենցավանում անց է կացվել երաժշտական և արվեստի դպրոցների հաշվետու համերգը
30.05.2022
ԿԳՄՍ մշակութային կրթության աջակցության հիմնադրամի կողմից և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել և անց է կացվել Կոտայքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների հաշվետու համերգը, որին մասնակցել են մարզի 11 դպրոցների շուրջ 90 սաներ:
Բեմում մարզի լավագույններն էին, ովքեր հանդես եկան երաժշտական ամենատարբեր կատարումներով:
Համերգը նվիրված էր մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին: