Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

30.05.2022

 Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ՝ մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Մարզպետն ընդգծել է, որ աշխատանքի առանցքում այս պահին կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերն են, որոնց մի մասը նախագծանախահաշվային փաստաթղթերով փաթեթների կազմման ընթացքում են գտնվում:

 Ահարոն Սահակյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է խստագույնս հետևել գործընթացին և համագործակցել համայնքների հետ՝ նախագծերի կազմման աշխատանքներին տեմպ հաղորդելու ու շինաշխատանքներն օր առաջ մեկնարկելու համար:

 «Սա մեր առաջնահերթությունն է և որևէ բացթողում կամ հապաղում անթույլատրելի է»,- իր խոսքում նշել է Ահարոն Սահակյանը:

 Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման շրջանով պայմանավորված աշխատանքների կազմակերպման ընթացքին: Մարզպետը հանձնարարել է հետևողական լինել հընթացս հանդիպող խնդիրներին՝ թույլ չտալով, որ գյուղացիական տնտեսություններն այս առումով որևէ չլուծված խնդրի հանդիպեն:

Քննարկվել են այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50