Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
28.05.2022
Սիրելի' հայրենակիցներ, կոտայքցիներ,
շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
Անկախ պետականության կերտումը հայ ժողովրդի միասնականության, պայքարի, համախմբման և աննկուն կամքի արդյունք էր։
Այդ համախմբումն ամրապնդվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կերտած փառավոր հաղթանակներով։
Այսօր մեզ ոչինչ չի մնում, քան շարունակել լինել միասնական, համախմբված՝ հանուն մեր անկախ պետականության և հանուն գալիք հաղթանակների։
Շնորհավո'ր տոնդ, Հայաստան։