Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչներին

26.05.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախօրեին ընդունել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչներին՝ կոալիցիայի շահերի պաշտպանության համակարգող Անուշ Ասլանյանին, համայնքների հզորացման կոալիցիայի հանձնաժողովի համակարգող Հայկ Մկրտչյանին, «Լռության ձայն» ՀԿ նախագահ, կոալիցիայի անդամ Արտաշես Հովհաննիսյանին:

 Հանդիպումը ճանաչողական էր, որի ընթացքում հյուրերը ներկայացրել են կոալիցիայի գործունեությունը, ուղղությունները, առաջնահերթությունները և այս համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությանն ուղղված քաղաքականությունը, մարզպետի հետ քննարկել նաև մարզում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման, իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մեր երկրում բոլորի համար հավասար պայմաններ և մատչելի միջավայր ունենալու հարցերը:

 Մարզպետը իր և մարզպետարանի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն կոալիցիայի կողմից իրակակացվող միջոցառումների, նախաձեռնությունների իրականացմանը, այլ նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների ներգրավմամբ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանմանը, լուծմանը, ինչպես նաև աջակցել վերջիններիս իրավական և այլ խորհրդատվությունների տրամադրման հարցում:

 Նշենք, որ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող 14 կազմակերպություների միություն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50