Նորություններ
Լրահոս
Առինջի միջնակարգ դպրոցում ևս բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
24.05.2022
Հերթական «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բացվեց Առինջի միջնակարգ դպրոցում:
Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը:
«Արմաթ» լաբորատորիաների հիմնումը նպատակ ունի ինժեներական կրթությունը հասանելի դարձնել դպրոցական վաղ տարիքից:
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում մարզի արդեն 25 դպրոցներ միացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին: