Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԵԱՏՄ շրջանակում Կապանում կազմակերպված տարածաշրջանային աշխատանքային քննարկմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը

16.05.2022

 Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում մասնակցել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով աշխատանքային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներուժը, ներդրումների հնարավորությունները, ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։

 Եռօրյա քննարկումը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Կապանի համայնքապետարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Քննարկման նպատակն է նպաստել անդամ երկրների մարզերի միջև ուղղակի կապերի հաստատմանը, այդ թվում՝ բիզնես ոլորտում, ունեցած լավագույն փորձի փոխանակմանը՝ ԵԱՏՄ շրջանակներում։

 Այդ առիթով Սյունիք են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների մարզերի վարչակազմեր, ներկայացուցիչներ ՀՀ ՏԿԵ նախարարությունից, ՀՀ մարզերից:
Մինչ միջոցառման պաշտոնական բացումը, քննարկման մասնակիցները Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, Արցախյան բոլոր պատերազմների կապանցի հերոսների շիրիմներին:

 Աշխատանքային քննարկման բացմանը ներկաներին ողջունել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Ասկար Ջապարկուլովը:

 Հանդիպումը շարունակվել է մասնագիտական տարբեր քննարկումների ու ելույթների տեսքով, որոնց ընթացքում ներկայացվել են ԵԱՏՄ շրջանակներում միջմարզային զարգացման հնարավորությունները։

 Տարածաշրջանային աշխատանքային քննարկման շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր նաև ցուցահանդես-վաճառք, որին ներկայացել էին Սյունիքի մարզի տարբեր համայնքների տնտեսվարողներն՝ իրենց արտադրանքով։

Մասնակիցները քննարկել են նաև «Կանաչ» տնտեսության հեռանկարները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50