Տպել
Նորություններ
Լրահոս
Հիմնանորոգվում է Բջնիից Հրազդան եկող հանրապետական նշանակության ճանապարհի 10.8 կմ հատված
16.05.2022
2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ
- Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է
- Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։
Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։ Կոտայքի մարզի մի շարք համայնքներով անցնող հանրապետական նշանակության այս ճանապարհի երկու հատվածների հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև մեծ կարևորություն ունի տեղի բնակչության համար