Տպել
Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում բնակվող՝ Հայրենական պատերազմի երկու վետերանները մարզպետի ուշադրության կենտրոնում
13.05.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի խորհրդականներ Հայկ Ալեքսանյանը և Մհեր Գևորգյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում և Առինջ բնակավայրում ապրող՝ Հայրենական մեծ պատերազմի երկու վետերաններին՝ 99 -ամյա Ամասիկ Հակոբյանին և 97-ամյա Հայկազ Ղարիբյանին՝ մարզպետի անունից փոխանցելու երախտագիտություն և նրանց շնորհավորելու Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ: