Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցը՝ դպրոցականների հանրապետական սպորտլանդիայի հաղթող

12.05.2022

 ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6- րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող:

 Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ 4-12-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով և մարզագույքով, իսկ 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը խրախուսվել են նաև դրամական պարգևներով, գավաթներով և մեդալներով:

 Միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են Վանաձորում։

 «Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40