Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին ուղեկցել է Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում
02.05.2022
Ապրիլի 30-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ուղեկցել է Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Մարզպետը փոխվարչապետի, նախարարի և տարբեր գերատեսչությունների պաշտոնատար անձանց հետ Գառնի համայնքում մասնակցել է համապետական շաբաթօրյակին:
Այնուհետև այցելել են Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին:
Պաշտոնատար անձիք շրջել են նաև Գառնու տաճար տանող ճանապարհի շինհրապարակում, հետևել վերանորոգման աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրել Կոտայքի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Վերջիններիս հետ զրույցում անդրադարձ է կատարվել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, որոշ համայնքներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին և այլ հարցերին։
Այցի մյուս մանրամասները