Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզը պատրաստ է համապետական շաբաթօրյակին
29.04.2022
Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ,
Ապրիլի 30-ը համապետական շաբաթօրյակի օրն է:
Մարզի բոլոր համայնքները, մարզային ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպությունները, հանրակրթական ուսումնական հաստատությունները, ըստ նախապես տեղորոշված տարածքների, վաղ առավոտից կմասնակցեն հայտարարված շաբաթօրյակին:
Շաբաթօրյակի շրջանակում կմաքրվեն և կբարեկարգվեն մարզի պատմամշակութային վայրերի, հուշարձանների,եկեղեցիների, պուրակների, զբոսայգիների, համայնքների ենթակայությամբ գործող կազմակերպությոնների տարածքները, ինչպես նաև համայնքային և մարզային նշանակության ճանապարհահատվածները:
Կոտայքի մարզի տարածքով անցնող Երևան-Սևան մայրուղու երեք հենակետերում վաղ առավոտից կգործեն նաև շտապօգնության բրիգադներ:
Նշենք նաև, որ ապրիլի 30-ին մարզի բոլոր առողջապահական կազմակերպությունները մինչև ժամը 16:00-ն աշխատելու են:
Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլորին մասնակցել մեր մարզի, համայնքի, դպրոցի, բակի և պարզապես շրջակա միջավայրի մաքրությանը:
Յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է մաքուր պահել մեր միջավայրը, քանզի մաքրությունը սկսվում է մեզանից: