Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրվեժում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն

27.04.2022

 Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախ եղել են Ջրվեժ համայնքում և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել Ջրվեժի մանկապարտեզի շինարարության ընթացքին։

 Ջրվեժում նոր մանկապարտեզի շենքը կառուցվում է հիմքից՝ կառավարության 2020 և 2021 թթ սուբվենցիոն ծրագրերով։

 Այս համայնքում նախկինում երբեք մանկապարտեզ չի գործել, բնակավայրի երեխաները հաճախում են հարակից համայնքների, այդ թվում՝ Երևանի մանկապարտեզներ:

 Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 190 երեխայի համար, գործելու է 8 խմբով: Մանկապարտեզի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի:

 Այս տարի Ջրվեժից կրկին սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել Կառավարություն՝ մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50