Նորություններ
Լրահոս
Չարենցավանում տեղի է ունեցել հիշատակի երեկո՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
25.04.2022
Ապրիլի 23-ին Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Դեպի պայծառ ապագա» խորագրով հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։
Միջոցառմանը մասնակցում էին Չարենցավանի «Կամերտոն» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Դավիթ Սարգսյան) և «Ֆրունզ» թատերախումբը (գեղարվեստական ղեկավար Իրինա Էմիրյան)։
Երգչախմբի կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների խմբերգեր։
Թատերախմբի մասնակիցները ասմունքել են հատվածներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից։