Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզը ներկայացնող Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոցի թիմը հաղթել է ֆուտզալի միջմարզային առաջնությունում

18.04.2022

 Ապրիլի 16-ին Դիլիջան քաղաքում կայացել է «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակներում անցկացվող ֆուտզալի (մինի ֆուտբոլ) միջմարզային մրցումները: 2-րդ ենթախմբում մասնակցել են Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի՝ մարզային փուլերում հաղթող ճանաչված դպրոցների թիմերը:

 Ուրախությամբ հայտնում ենք, որ Կոտայքի մարզը ներկայացնող Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել և նվաճել եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր:

 Եզրափակիչը կկայանա մայիսին:

 Շնորհավորում ենք մեր դպրոցականներին և մաղթում հաղթանակ նաև առաջիկա ստուգատեսում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40