Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

18.04.2022

 Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ:

Առաջնահերթություններում՝

• Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և ներկայացման գործընթացն է. այն ամփոփվելու է ապրիլի 25-ին, և փաթեթը սահմանված կարգով ներկայացվելու է ՏԿԵՆ

• Մարզի բոլոր համայնքներում ազդարարման շչակների տեղադրման ներկա փուլն է. մարզպետը հանձնարարել է գործընթացը խոշորացույցի ներքո պահել, որպեսզի մարզի բացառապես բոլոր համայնքներում խնդիրը վերջնականապես լուծվի

• Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով կառավարության վերջին նիստում նախատեսվել է, որ մինչև 2022 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարվելու է անհատույց, իսկ արդեն մայիս ամսվա ընթացքում ոչ մեխանիկական եղանակով ստացվող ոռոգման ջուրը անվճար կմատակարարվի մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին. այս ուղղությամբ Ահարոն Սահակյանը հանձնարարել է որոշման մասին պատշաճ իրազեկել մարզի համայնքներին

• Անդրադարձ է կատարվել նաև մարզային և մարզի տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճանապարհամերձ տարածքների մաքրման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ապրիլի 30-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50