Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ

16.04.2022

 Ոստիկանության համակարգի հարգելի՛ ծառայողներ, ոստիկանության վետերաններ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ:

 Շատ լավ եմ հասկանում և գնահատում այն աշխատանքի ծավալը, որ Դուք եք իրականացնում:

 Դուք ուղղակիորեն և անմիջականորեն առնչվում եք մեր քաղաքացիների հետ, պահպանում հասարակական կարգն ու պաշտպանում հանրային անվտանգությունը:

 Այն առաքելությունը, որը Դուք եք իրականացնում, արժանի է միայն խորին երախտագիտության ու հարգանքի:

Իմացե՛ք, որ պետությունը ամուր կանգնած է Ձեր թիկունքին:

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով անվտանգ և արդյունավետ ծառայություն՝ ի շահ մեր երկրի ու մեր քաղաքացիների:

Շնորհավո՛ր Ոստիկանության աշխատողի օր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50