Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք

15.04.2022

 Նաիրիի բժշկական կենտրոն կատարած այցից հետո մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետի խորհրդական Հայկ Ալեքսանյանի, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ինչպես նաև Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի և Աբովյանի բժշկական կենտրոնների պատասխանատուների հետ այցելել է Պռոշյանում գտնվող Հերոսների վերականգնողական քաղաք:

 Հիշեցնենք, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի շրջանակներում մեկնարկել էր հոգեբանական կենտրոնի կառուցման աշխատանքները. կենտրոնը կրում է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը:
Դեռ այն ժամանակ վերականգնողական քաղաքի շինհրապարակ կատարած այցի ընթացքում մարզպետի հետ զրույցում նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը հաստատակամորեն նշել էր, որ ինչ գնով էլ լինի, նախագիծն իրականություն է դառնալու, և պատերազմի հետևանքով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող հերոսները հնարավորություն են ստանալու անվճար բուժում ստանալ այստեղ:

 Եվ ահա, հոգեբանական կենտրոնը կառուցված էր ու տարածքում ակտիվ շինարարական եռուզեռ էր. կառուցվում էր նաև հացատուն, որը հերոսների ու նրանց ընտանիքի անդամների համար անվճար սնվելու և աշխատանք ունենալու համար է, ինչպես նաև կառուցվում էր 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունը կրող պուրակ:

 Ավելին, վերականգնողական կենտրոնն արդեն գործում է. այնտեղ են հաճախում պատերազմի հետևանքով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող հերոսներ. կենտրոնն ունի ամսական 100-150 զինվորի բուժման հնարավորություն:

 Սուրենը պատմեց աշխատանքների մասին, ներկայացրեց թերապիաների համար վերանորոգված ու կահավորված սենյակները. մասնագետներն էլ խոսեցին նորագույն 3D սարքերով և նորարարական ծրագրերով իրականացվող բուժումների մասին:

 Մարզպետ Ահարոն Սահակյանը Սուրեն Արեենցի կողմից ստացավ նաև շնորհակալագիր և խորհրդանշական նվեր՝ Աստվածաշունչ:
Եվս մեկ անգամ մեծագույն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒՅՈՒՆ Սուրեն Արեենցին ու նրա թիմին՝ այս կարևոր և անհրաժեշտ նախագիծը կյանքի կոչելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50