Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերակառուցվում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը. մարզպետն այցելել է շինհրապարակ

13.04.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ համատեղ շրջայց են կատարել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակում:

 ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում մեկնարկել են դպրոցի վերակառուցման աշխատանքները:

 Այս դպրոցը ճանաչվել է սեյսմավտանգ և ենթակա է կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման:
Այս պահին շենքի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ շինարարական աշխատանքների ընթացքին:

 Նշենք, որ ծրագրով ապաստարանի կառուցում նախատեսված չէ, սակայն կարևորելով հատկապես նոր կառուցվող կրթական հաստատություններում ապաստարանների առկայությունը՝ մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավարի, շինարարների, ինչպես նաև պատասխանատու մասնագետների հետ քննարկել են ապաստարանի կառուցման հնարավոր տարբերակները. այս պահին համակողմանի աշխատանքներ ենք իրականացվում, բանակցում համապատասխան կառույցների հետ՝ մարզպետարան-համայնք-ֆինանսավորող կառույց համագործակցությամբ ապաստարանի կառուցում ևս իրականացնելու համար:

 Ընդգծենք, որ վերակառուցումից հետո դպրոցը համապատասխանելու է ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն է լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցը մատչելի կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

 Հիշեցնենք, որ նույն ծրագրով վերակառուցվում է նաև Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50