Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից շնորհակալագիր է ստացել
12.04.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից շնորհակալագիր է ստացել, որում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի պրն Սահակյան,
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից մեր երախտագիտությունն ենք հայտնում ապրիլի 8-ին «Պատվաստումը հոգատարություն է» արշավի իրականացման մեկնարկի արարողության ժամանակ ձեր առաջնորդության եւ անձնական ներկայության համար։
Ձեր աջակցությունը որպես Կոտայքի տեղական իշխանության ներկայացուցիչ կենսական նշանակություն ունի եւ ընդգծում է ղեկավարի եւ նրա թիմի աշխատանքի կարեւորությունը քաղաքացիներին՝ հատկապես ամենախոցելիներին առողջ պահելու համար։
Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ թույլ տվեք կրկին վերհաստատել, որ ԱՀԿ-ն եւ գործընկերները պատրաստակամ են շարունակելու իրենց աջակցությունը ՔՈՎԻԴ-19 -ի գլոբալ համաճարակին արագ արձագանքելու եւ կայուն վերականգնման գործում։
Շնորհակալություն ենք հայտնում արդյունավետ համագոծակցության համար»:
Հարգանքով՝
Ժիհան Թաուիլա - ԱՀԿ ներկայացուցիչ Հայաստանում