Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության COVID-19 համավարակի պայմաններում բնակչության շրջանում SARS COV-2 վիրուսի նկատմամբ պոպուլացիոն իմունիտետի գնահատման ծրագիրը

12.04.2022

 Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանը՝ այսօրվանից մինչև շաբաթվա ավարտը մարզի 6 բժշկական հաստատություններում՝ Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Նաիրիի բժշկական կենտրոններում և Նոր Հաճընի, Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկաներում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության COVID-19 համավարակի պայմաններում բնակչության շրջանում SARS COV-2 վիրուսի նկատմամբ պոպուլացիոն իմունիտետի գնահատման ծրագիրը, որի շրջանակներում արյան նմուշառում է իրականացվելու՝ COVID-19-ի դեմ ձևավորված իմունիտետը պարզելու նպատակով:

Հարգելի քաղաքացիներ,

hորդորում ենք Ձեզ անցնել նշված հղումով՝ https://bit.ly/3KBXwTF, գրանցվել և այցելել Ձեր տարածաշրջանային բժշկական հաստատություն՝ COVID-19-ի դեմ ձևավորված իմունային համակարգի ներկա վիճակը պարզելու համար:

Կանխավ շնորհակալություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50