Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Գառնիում ներկա է գտնվել ուսումնավարժանքի

11.04.2022

 Հայկական Կարմիր Խաչի ընկերության և Արտակարգ իրավիճակների նախարարության ու տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքում հիմնվել էր հրշեջ կայան և ստեղծվել հրշեջ կամավորական համայնքային խումբ:

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գառնիի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ներկա է գտնվել կայանի կամավորների անցկացրած առաջին ուսումնավարժանքին՝ երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհի մարման և փլատակների տակ գտնվող տուժածների դուրս բերման թեմայով:

 Վարժանքին ներկա էին նաև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, մարզային փրկարար ծառայության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչներ։
Վարժանքի նպատակն էր՝ գործնականում կիրառել արագ արձագանքման խմբի ստացած գիտելիքները և կատարելագործել գործնական հմտությունները:

 Մարզի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հրշեջ կամավորական համայնքային խումբը լիարժեք պատրաստ է, ըստ անհրաժեշտության, իրականացնելու առաջին արձագանքում և առաջին օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50