Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ավարտվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածքային փուլերը

08.04.2022

 Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ծրագրով սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն, մարզի Նաիրի, Աբովյան, Չարենցավան և Հրազդան համայնքներում մարտի 17-30-ը տեղի են ունեցել մրցումների տարածքային փուլերը, որոնց մասնակցել են 43 դպրոցների թիմեր:

 Բոլոր տարածաշրջաններում երկու տարիքային խմբերում էլ սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք են նվաճել հետևյալ թիմերը`

• Նոր Հաճընի N1 հիմնական դպրոց
• Եղվարդի N3 հիմնական դպրոց
• Աբովյանի N10 հիմնական դպրոց
• Բալահովիտի միջնակարգ դպրոց
• Քաղսիի միջնակարգ դպրոց
• Հրազդանի N11 հիմնական դպրոց
• Չարենցավանի N5 հիմնական դպրոց
• Չարենցավանի N3 հիմնական դպրոց:

 Սպորտլանդիայի մարզային փուլը տեղի է ունենալու Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցում՝ ապրիլի 19-20-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:37:40