Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզից մեկնարկում է տարեցների պատվաստման համապետական արշավ
07.04.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի և առողջապահության նախարարության հետ համատեղ` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում երկրում մեկնարկում է տարեցների պատվաստման արշավ:
Համապետական այս արշավի բացման արարողությունը կայանալու է Կատայքի մարզում՝ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին՝ Աբովյանի բժշկական կենտրոնում:
Միջոցառման շրջանակներում նախատեսված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն ղեկավարության, եվրոմիության ներկայացուցչության, առողջապահության նախարարության, Կոտայքի մարզպետարանի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների այց:
Համապետական արշավի թիրախում տարեցների և ռիսկի խմբում ընդգրկված բնակչության առողջության պահպանումն է: