Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
07.04.2022
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,
շնորհավորում եմ գարնանային ևս մեկ լուսավոր տոնի՝ մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ ու մաղթում, որ մշտապես լինեք երջանիկ և որևէ պարագայում չխաթարվի Ձեր հանգիստն ու երջանկությունը:
Սիրելինե՛րս,
Մեզ հետ հավասար կիսելով դժվարություն, ցավ ու նաև ուրախություն՝ երբեք չեք տրտնջում, հակառակը՝ գոտեպնդում, ոգևորում և առաջ եք մղում:
Դուք պետության,.ընտանիքի հենասյունն եք. ևս մեկ անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Ձեր մեծ նվիրումի, համբերության ու սիրո համար:
Առանձնահատուկ երախտագիտություն և խոնարհում հայրենիքին իրենց կյանքը նվիրած մեր տղաների մայրերին, քույրերին, կանանց: