Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

05.04.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

 Ողջունելով դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին Կոտայքի մարզ կատարած այցի համար՝ մարզպետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը և շնորհակալություն հայտնել Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցության և վերաբերմունքի համար:

 Զրուցակիցները խոսել են մարզի զարգացման ներկա վիճակից, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական ոլորտներին:

 Մարզպետը նշել է, որ ֆրանսիական կողմի հետ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել նախորդ տարիներին, և մարզպետարանն ու մարզպետն այսօր էլ պատրաստ են համատեղ ծրագրեր իրականացնել՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների:
 Տիկին  դեսպանը  խոսել  է  հայ-ֆրանսիական   ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի մասին, որը կկայանա Լիոնում։

 Դեսպանը հետաքրքրվել  է  մարզի ունեցած  պոտենցիալից  և հայտնել,  որ պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք էլ ավելի կամրապնդեն հայ-ֆրանսիական հարաբերությունները և տարբեր ուղղություններով նոր համագործակցությունների հիմք կդառնան:

 Մարզպետը դեսպանի և դեսպանության պատվիրակության  հետ  նաև  այցելել են Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում է իրականացվում:

 Հյուրերը դպրոցում ներկա են գտնվել ֆրանսերենի յուրօրինակ միջոցառման. աշակերտներն առիթ են ունեցել շփվելու դեսպանի հետ նաև ֆրանսերենով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50