Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի նիստ

01.04.2022

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև հանձնաժողովի նախագահն է:

 Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները՝ Էկոնոմիկայի, շրջակա միջավայրի նախարարությունների համապատասխան ոլորտները համակարգող կառույցների, Կոտայք ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչները, մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Գուրգեն Ավետիսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, ներկայացուցիչներ Նաիրի համայնքից:

 Օրակարգային հարցերի քննարկումից հետո մասնակիցները բարձրաձայնել են ոլորտային տարբեր խնդիրների մասին:

 Մարզպետն առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, և քայլեր ձեռնարկել դրանց լուծման մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև առաջարկությամբ համապատասխան գերատեսչություններին դիմելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50