Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է ասորական համայնքին
01.04.2022
Ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունը դարերի միջով անցնելով, բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ ավելի ու ավելի է ամրապնդվել:
Ուս ուսի տված՝ այսօր էլ շարունակում ենք միասնական հաղթահարել բոլոր փորձությունները և միասին շենացնել մեր հայրենիքը:
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Կոտայքի մարզում բնակվող ասորական համայնքին՝ մաղթելով, որ այս տոնը Ձեզ համար դառնա նոր հաջողությունների սկիզբ ու երջանկություն պարգևի Ձեր ընտանիքներին:
Շնորհավո՛ր Հաբ-Նիսան: