Նորություններ
Լրահոս
Համայնքային և այլ նշանակության հարցերի քննարկման ուղղությամբ տեղի Է ունեցել հանդիպում
31.03.2022
Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր համայնքային և այլ նշանակության հարցերի քննարկմանն ուղղված աշխատանքային հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի, նախարարության համայնքային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Աննա Իվանյանի, ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Սմբատ Ղահրամանյանի, Ջրային կոմիտեի մասնագետի մասնակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժաումների ղեկավարները, մասնագետները, մարզային վիճակագրական վարչության և համայնքապետարանների ներկայացուցիչները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնագետները:
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվող աշխատանքները, առկա խոչընդոտները, հնչել են առաջարկներ, որոնք կքննարկվեն նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Ներկաներին մանրամասն ներկայացվել է մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ՝ «Տնամերձ հողամասերում ինտենսիվ այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը, համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու կարգերը, համայնքներում վարչական ծառայությունների մատուցման, տեղական ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման վերաբերյալ հարցեր, որոնց առնչությամբ համայնքների կողմից առաջարկվել է համայնքային ծառայողների համար ևս սոցիալական երաշխիքներ սահմանել՝ նշված ինստիտուտը գրավիչ դարձնելու և կայացնելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել տնային տնտեսությունների հաշվառման գրքերի էլեկտրոնային շտեմարանի լրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մինչև 50 միկրոն պոլիէթիլենային տոպրակների արգելքի նկատմամբ ՏԻՄ-երի կողմից իրականացվող վերահսկողությանը:
ՏԿԵՆ ներկայացուցիչները ընդգծել են, որ բարձրաձայնված բոլոր հարցերը կքննարկվեն նախարարության ոլորտային ստորաբաժանումների կողմից: