Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

28.03.2022

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Նախ քննարկվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականները՝

• Պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից պահանջարկի հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
• Մարզում 2022 թվականին նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերի առաջնահերթություն
• Կառավարության սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ներկայացման ներկա փուլ:

 Բոլոր այս կետերի ուղղությամբ ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացվել են կատարված աշխատանքները:

 Մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից տրվել են նոր հանձնարարականներ՝ մասնավորապես

• Համագործակցելով ԱԻՆ Կոտայքի մարզային ծառայության հետ՝ գործուն քայլեր իրականացնել մարզի բոլոր համայնքները ազդարարման շչակներով ապահովելու ուղղությամբ
• Հետևողական լինել ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացներին և խոշորացույցի ներքո պահել խնդիրը:

Քննարկվել են այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50