Նորություններ
Լրահոս
Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ասմունքի՝ Կոտայքի մարզային մրցույթ-փառատոնն ավարտվեց
28.03.2022
Չարենցավանի Եղիշե Չարենցի անվան N5 հիմնական դպրոցում կայացել է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի մարզային մանկապատանեկան մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են տարածքային փուլերում լավագույն արդյունք ցուցաբերած 40 ասմունքողներ:
Մինչ մրցույթի մեկնարկը, փառատոնի մասնակիցները և ժյուրիի անդամները ծաղիկներ են խոնարհել «Գանգրահեր տղայի» և Եղիշե Չարենցի հուշարձաններին:
Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլի ժյուրին գլխավորում էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի չարենցագետ Դավիթ Գասպարյանը:
Փառատոնի Գլխավոր (Գրան-պրի) մրցանակին և ՀՀ Կոտայքի մարզպետի պատվոգրին է արժանացել Հրազդանի N14 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Վազգեն Հայրապետյանը:
Ըստ տարիքային խմբերի, մրցանակների և Կոտայքի մարզպետի պատվոգրերի են արժանացել
Կրտսեր տարիքային խումբ
• Առաջին տեղ - Քասախի N2 միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Հունանյանը
• Երկրորդ տեղ- Եղվարդի N3 հիմնական դպրոցի աշակերտ Անահիտ Գևորգյանը
• Հրազդանի N14 հիմնական դպրոցի աշակերտ Միլենա Նուրիջանյանը
• Երրորդ տեղ- Արզականի միջնակարգ դպրոցի աշակերտ Գոհարիկ Հովհաննիսյանը
• Հրազդանի N11 հիմնական դպրոցի աշակերտուհի Նոնա Մանուչարյանը
• Հրազդանի N8 հիմնական դպրոցի աշակերտ Սուսաննա Մուրադյանը:
Ավագ տարիքային խումբ
• Առաջին տեղ - Հրազդանի N9 հիմնական դպրոցի աշակերտ Արման Մելիքյանը
• Երկրորդ տեղ- Հրազդանի N12 հիմնական դպրոցի աշակերտ Մրազ Չոլոյանը
• Քասախի N2 հիմնական դպրոցի աշակերտ Արուսյակ Խաչատրյանը
• Երրորդ տեղ- Հրազդանի N14 հիմնական դպրոցի աշակերտ Վահան Եղիազարյանը
• Հրազդանի N1 ավագ դպրոցի աշակերտ Էլեն Ղազարյանը
• Չարենցավանի ավագ դպրոցի աշակերտ Գագիկ Պետրոսյանը
Խրախուսական մրցանակների են արժանացել Պռոշյանի միջնակարգ դպրոցի աշակերտներ Միլենա Պողոսյանը, Մանե Գալստյանը, Առինջի միջնակարգ դպրոցի աշակերտ Սարգիս Մոսինյանը, Աբովյանի N1 ավագ դպրոցի աշակերտ Գոհար Խաչատրյանը:
Մրցույթ-փառատոնի դափնեկիրները պարգևատրվել են բանաստեղծի, ինչպես նաև բանաստեղծի մասին գրքերով:
Փառատոնի`մրցանակների չարժանացած մասնակիցներին, որպես հուշանվեր, հանձնվել է «Ոչ մի շաբաթ առանց Չարենցի» գիրքը: