Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

27.03.2022

 Թատրոնի ու թատերական արվեստի սիրելի գործիչներ, թատերասեր հասարակություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։

 Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ Կոտայքի մարզում թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերը, հոգածությունը, վերաբերմունքը օրեցօր մեծանում է, իսկ թատրոնի կյանքում հաճելի աշխուժություն է։

 Մարզի դրամատիկական թատրոններում պարբերաբար բեմադրվում են նոր ներկայացումներ, կազմակերպվում քննարկումներ, հանդիպումներ թատերական արվեստի հայտնի և սիրված գործիչների հետ նաև մարզի մշակույթի կենտրոններում, ինչը ևս մեկ անգամ հավաստում է, որ թատրոնը իրական ու ճշմարիտ արվեստ է, իսկ թատրոնի նվիրյալները՝ արվեստի իրական կրողները։

 Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով չդադարող ծափահարություններով լեփ-լեցուն դահլիճներ։

Շնորհակալ ենք Ձեզ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50