Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ծանոթացել է մարզի երթուղային միասնական ցանցի տրանսպորտային պարկին
26.03.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ այսօր ծանոթացել են Կոտայքի մարզի երթուղային միասնական ցանցի տրանսպորտային պարկին։
Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։
Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիս ամսվա վերջից արդեն 150 միկրոավտոբուսով կսպասարկի մեր մարզի համայնքները։
Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման արդյունքում տրանսպորտային երթուղին սպասարկելու է մեկ օպերատոր՝ բացառապես նոր տրանսպորտային միջոցներով և ժամանակակից մոտեցմամբ։
Հաղթող ընկերության հետ առաջիկայում համագործակցելով՝ պարբերաբար ձեզ կտեղեկացնենք և՛ գրաֆիկի և՛ մյուս մանրամասների մասին։
Լուսանկարները՝ ՏԿԵՆ-ի։