Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի՝ 2022 թվականի առաջին նիստը

25.03.2022

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2022 թվականի առաջին նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Ընդլայնված կազմով նիստին ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, վարչական շրջանների պատասխանատուները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և պատասխանատու պաշտոնյաներ:

 Զեկույցներով հանդես են եկել ՀՀ Կոտայքի մարզպետարանի ՏԻ ԵՎ ՀԳՄ հարցերով վարչության պետ Հարություն Ալեքսանյանը, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գերասիմ Ասատրյանը, քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի խորհրդական Հրաչ Վարդանյանը:

 Հարակից հայտարարություններով հանդես են եկել մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության խորհրդական Մարի Բալյանը, իրավաբանական բաժնի պետ Արմեն Վարդանյանը:

 Օրակարգի առաջին կետով ՏԻՄ վարչության պետ Հ. Ալեքսանյանը զեկուցել է մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին:

 Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է ուշադիր և հետևողական լինել՝ արձանագրված խախտումներն ու բացթողումները հետայսու բացառելու համար:

 Մարզի խորհրդի նիստի օրակարգով նախատեսված երկրորդ կետի մասին զեկույցով հանդես է եկել և համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման վիճակը ներկայացրել ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գերասիմ Ասատրյանը:

 Մարզպետն ընդգծել է, որ համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման 2021 թվականի ցուցանիշներով Կոտայքի մարզն առաջին տեղում է, և այս ուղղությամբ տեմպը պահելու ու անգամ ցուցանիշները գերազանցելու ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր իրականացնել՝ համագործակցելով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման հետ:
Նիստի օրակարգի շրջանակներում քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի խորհրդական Հրաչ Վարդանյանի զեկույցում անդրադարձ է կատարվել ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման գործընթացին:

Ահարոն Սահակյանը համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է տրվող շինթույլտվություններին՝ շեշտելով համայնքների ղեկավարների կողմից այս ոլորտը առանձնահատուկ ուշադրության ներքո պահելու անհրաժեշտության մասին.

«Պետք է անել առավելագույնը, որպեսզի այլ ոլորտում անօրինականությունները բացառվեն, որպեսզի համայնքն իր կողմից տրված շինթույլտվությունների հետ կապված՝ հետագայում ստիպված չլինի կանգնելու խնդիրների առաջ»,-նշել է մարզպետը:

Մարզխորհրդի նիստին անդրադարձ է կատարվել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքին, մարզի համայնքներում կորոնավիրուսային պատվաստման ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը:

Քննարկվել են այլ հարցեր ևս:

«Բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է՝ օրենքի և օրինականության աներկբա հաստատում ու կիրառում բացառապես բոլոր ոլորտներում: Մեր անելիքները պետք է շարունակեն բխել հանրության շահերից, իսկ մեր գործողություններն ու աշխատանքը՝ միտված մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,-նիստն ամփոփել է Ահարոն Սահակյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50