Նորություններ
Լրահոս
Հանրային քննարկում Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի շուրջ
24.03.2022
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային վերջին՝ չորրորդ քննարկումը, որը վարել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:
Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ, Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև ազդակիր բնակավայրերի ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ:
Ներկայացվել են ջրավազանային կառավարման պլանի երրորդ լսումների արդյունքում կատարված աշխատանքները, քննարկվել նոր առաջարկներ:
Նշենք, որ կառավարման պլանը մշակվել է Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում:
Ըստ պլանի նախատեսվում է
• Հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները
• Պահպանել մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները
• Բարելավել տարանջատված ջրային մարմինների որակական և քանակական կարգավիճակները
• Կանխարգելել տարանջատված ջրային մարմինների հետագա վատթարացումը
• Ջրային ռեսուրսների ոլորտում կայացման գործում աջակցել ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող մարմիններին, քաղաքականության մշակողներին և հանրությանը: