Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ

23.03.2022

 ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի բնապահպանական ինստիտուտի կողմից համատեղ Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր սեմինար-քննարկում՝ կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ, որին մասնակցել են Թվինինգ ծրագրի ղեկավար, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության բնության հատուկ պահպանության վարչության ղեկավար Դեյվիդ Լացինան, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության արտաքին կապերի վարչության ղեկավար, «Թվինինգ» ծրագրի 3-րդ բաղադրիչի ղեկավար Տոմաշ Ռուժիչկան, Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության միջազգային փորձագետ, «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Յինդրիխ Խլապեկը, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության իրավաբանական վարչության պետ Պաուլա Ֆլիպովան, փորձագետ Տերեզա Կուշնիրովան:

 Հրավիրվածների շարքում էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի շահագրգիռ ՊՈԱԿ-ների, այլ մարզային կառույցների ներկայացուցիչներ։

 Ողջույնի խոսքով հանդես է եկել և կենսաբազմազանության ու բնապահպանական նման միջազգային ծրագրերի կարևորությունն ընդգծել Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:

 Բանախոսները խոսել են Հայաստանում կենսաբազմազանության արժևորման և այն պաշտպանելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացրել բնության պահպանության ոլորտում Եվրոպական միության օրենսդրությունը և ՀԸԳՀ (CEPA):

 Քննարկվել են առաջարկներ տարածքների պաշտպանության, կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում ինստիտուցիոնալ կառուցվածքի վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50