Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ասմունքի մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլը տեղի կունենա Չարենցավանում

22.03.2022

Մարտի 11-15-ին Աբովյանի, Նաիրիի և Հրազդանի տարածաշրջաններում տեղի են ունեցել հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոնի երկրորդ` նախընտրական փուլերը, որոնց մասնակցել են մարզի հանրակրթական, միջին և նախնական մասնագիտական հաստատությունների 236 սաներ:

Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 25-ին՝ Չարենցավանի Եղիշե Չարենցի անվան թիվ 5 հիմնական դպրոցում:

Այդ պատասխանատու ստուգատեսում հանդես կգան տարածքային փուլերում լավագույն արդյունք ցուցաբերած 40 ասմունքողներ (յուրաքանչյուր տարիքային խմբից` 20-ական):

Հաջողություններ բոլոր մասնակիցներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 16:03:49