Նորություններ
Լրահոս
Մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցություն
21.03.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Օրակարգի կարևոր կետերի մասին՝
• Առատ ձյան տեղումներով պայմանավորված՝ մարզային և մարզի տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիություն և սպասարկում
• Կառավարության սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացի ներկա փուլ
• Գյուղատնտեսության ոլորտին ուղղված պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ լայն իրազեկման անհրաժեշտություն
• Մարզային ենթակայության դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքների մշտադիտարկում և անորակ աշխատանքների բացառում:
Բոլոր այս և այլ ուղղություններով մարզպետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ: