Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարում 18-40 տարեկան տղամարդկանց տարիքային խմբում 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է Գագիկ Թովմասյանը Կոտայքի մարզից

19.03.2022

 Չարենցավանում ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում հայտնի են դարձել հաղթողները:

 18-40 տարեկան տղամարդկանց տարիքային խմբում 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է մեր մարզը ներկայացնող, 28-ամյա Գագիկ Թովմասյանը Աբովյան քաղաքից։

 Մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

 Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ. «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված»:

 «Շնորհավորում եմ հաղթողներին: Ինչպես տեսաք շատ համառ ու լարված էր պայքարը: Ինչքան էլ՝ սիրողական էր մրցաշարը, բայց մասնակիցների կարգը շատ բարձր էր ու մենք ականատես եղանք մարզական շատ ճիշտ պայքարի»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

 «ՀՀ վարչապետի Գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մրցանակային հիմնադրամը 15 մլն դրամ էր: Հաղթողները ստացել են 1 մլն, արծաթե մեդալակիրները՝ 600 հազար, իսկ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ 400 հազար դրամ: Դրամական պարգևներ են ստացել նաև 3-20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50