Նորություններ
Լրահոս
Գյուղատնտեսական ոլորտին ուղղված կառավարության ծրագրերը ակտիվ իրազեկվում են մարզի համայնքներում
15.03.2022
Ի կատարումն ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը նախապես սահմանված ժամանակացույցով մարզի համայնքներում նախաձեռնել է լայն իրազեկման հանդիպումների շարք՝ գյուղացիական տնտեսություններին, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալյումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի շուրջ:
Իրազեկման աշխատանքներին մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Կոտայքի բաժնի պետը և մասնագետները:
Հանդիպումների ընթացքում հողօգտագործողներին մանրամասն ներկայացվում է ոչ միայն պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, այլ նաև անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական և, առհասարակ, գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը: