Նորություններ
Լրահոս
Կոտայքում 68 սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ 11.4 մլրդ. դրամ բյուջեով
14.03.2022
Ներկայացված բոլոր ծրագրերն առաջին փուլով հավանության են արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից:
Հատկանշական է, որ կառավարության կողմից այս տարի ընդլայնվել են ինչպես սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները, այնպես էլ կառավարության ֆինանսավորման մասնաբաժինը: Օրինակ, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերում կառավարության ֆինանսավորման չափը այս տարի հասել է մինչև 70 %-ի:
Այսպիսով, այս տարվա ծրագրերով
• Մանկապարտեզներ կկառուցվեն և կվերանորոգվեն Հրազդանում, Նաիրիում, Նոր Հաճնում, Ծաղկաձորում, Բյուրեղավանում, Աբովյանում, Ակունքում
• Այգիներ, պուրակներ կկառուցվեն ու կբարեկարգվեն Հրազդանում, Աբովյանում, Բյուրեղավանում, Արզնիում
• Ներհամայնքային փողոցներ կկառուցվեն ու կնորոգվեն Բյուրեղավանում, Աբովյանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Ակունքում, Հրազդանում, Նաիրիում, Նոր Հաճնում, Ջրվեժում
• Ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման համակարգեր կկառուցվեն և կնորոգվեն Հրազդանում, Աբովյանում, Նարիիում, Նոր Հաճնում, Ակունքում, Գառնիում, Ծաղկաձորում, Բյուրեղավանում
• Մի շարք ծրագրերով մեր համայնքներում կգազաֆիկացվեն և կլուսավորվեն թաղամասեր:
Նախատեսված են այլ ծրագրեր ևս, որոնց մասին առաջիկայում հանրությունը մանրամասն կտեղեկանա: