Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհակալագիր է հանձնել ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Գրիգորյանին
07.03.2022
Կանանց միջազգային օրվան ընդառաջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Գրիգորյանին, ով մեր երկիրը պատվով ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների վեցերորդ համագումարում՝ արժանանալով «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանի:
Ի դեպ, Հայաստանից այդ կոչմանը արժանացել են երկու ուսուցիչներ, որոնցից մեկը տիկին Գրիգորյանն է:
Մարզպետը վաստակաշատ մանկավարժի հետ զրուցել է կրթությունից, մատաղ սերնդի դաստիարակության գործում հաջողության գրավականից:
« Մարզում նման մանկավարժներ ունենալը մեզ համար հպարտություն է և ի դեմս տիկին Գրիգորյանի, մեծագույն ակնածանքով ու հարգանքով եմ լցված մեր բոլոր այն մանկավարժների հանդեպ, ովքեր դպրոց մտնում են անմնացորդ նվիրումով և իրականացնում իրենց առաքելությունը՝ հավատարիմ իրական ՈՒՍՈՒՑՉԻ կոչմանը»,- իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը:
Մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ակնառու ավանդի, ինչպես նաև Հայաստանը միջազգային ասպարեզում բարձր մակարդակով ներկայացնելու համար մարզպետ Ահարո Սահակյանը Անահիտ Գրիգորյանին հանձնել է շնորհակալագիր: