Նորություններ
Լրահոս
Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում
07.03.2022
Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների հետ ծրագրերի ու անելիքների քննարկմամբ:
Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից տրվել են հանձնարարականներ, մասնավորապես
Խստագույնս հետևել կառավարության սուբվենցիոն ծրագրերի նախագծային փաթեթների ներկայացման ընթացքին և ժամկետներին՝ այս հարցում համատեղ աշխատելով բոլոր համայնքների հետ
Ուսումնասիրել անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը՝ մարզի ֆերմերների հետ այն քննարկելու և ծրագիրը մարզում ևս իրականացնելու համար:
Մարզպետը հետաքրքրվել է համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացից, ինչպես նաև COVID-19 համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից ու ներկա պատկերից:
Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս: