Նորություններ
Լրահոս
Համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Սաքունցին ընդունել է Կոտայքի մարզպետը
03.03.2022
Մարտի 2-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանում ընդունել է ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցին, ով օրերս հերթական ռեկորդն է սահմանել:
Յուրին Երևանի Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել:
Երիտասարդ մարզիկը պատմել է, որ ռեկորդը համաշխարհային էր և առնվազն Հայաստանում՝ աննախադեպ: Այն համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:
Մարզպետը շնորհավորել է Յուրիին հերթական ռեկորդ գրանցելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ մարզում նման մարզիկներ ունենալը հպարտություն է և վստահեցրել, որ Յուրին ուշադրության պակաս չի զգալու և իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու մարզիկի գործունեության հետ կապված նախաձեռնություններին: